Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հուլուսի Աքար. Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400-ները

Հուլուսի Աքար. Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400-ները
09.03.2019 | 18:55

Ռուսաստանի հետ գործարքի շրջանակներում Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400 զենիթահրթիռային համակարգերը` հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: Ռուս-թուրքական ռազմական գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ